Շահառուների նկարագրություն. Պատրաստել 8 ուսուցիչների/թրեյրներների՝ սովորեցնելով նրանց MOOC-ի 7 մոդուլները (վիդեո դասընթացներ)
- 30 կին յուրաքանչյուր գործընկեր երկրից, որոնք թեստավորում են MOOC-ը
- 16 կին յուրաքանչյուր գործընկեր երկրից, որոնք ընդգրկված են հրահանգչական նստաշրջաններում,
- 7 պիլոտային թեստավորման փուլ
- 8 թրեյրներներ՝ ընդգրկված թրեյներեների պատրաստման թրեյնինգներում
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստան, Իռլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Լատվիա:
Ծրագրի նպատակը. ստեղծել, իր առաջնահերթության՝ հմտությունների բարձրացման ուղիների ստեղծման և մեծահասակների կրթության հասանելիության բարելավման հետ համահունչ, միախառնված մոտեցում, որը բաղկացած է հեռավար ուսուցման և թրեյնինգային նիստեր համադրումից: Ստեղծել MOOC, որը զբաղվում է կանանց սոցիալական ձեռներեցությամբ՝ աջակցելու բոլո՛ր կանանց՝ ներառյալ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման գործում ավելի քիչ հնարավորություններ ունեցողներին:
Ծրագրի խնդիրները.
- Հզորացնել մեծահասակների կրթության ոլորտը՝ տրամադրելով թրեյների հմտություններ և կարողություններ թրեյներներին խառը մոտեցման միջոցով, որպեսզի նրանք արդյունավետորեն աջակցեն կանանց՝ ձեռներեցության ոլորտում:
- Սովորեցնել և ամրապնդել կանանց հմտություններն ու կարողությունները հաջող կարիերայի զարգացման համար՝ հատկապես, շեշտը դնելով սոցիալական ձեռներեցության վրա՝ մեծահասակների համար առաջարկելով հարմարեցված բարձրորակ ուսուցման հնարավորություններ: Դա անելու համար նախագիծը նախատեսում է առցանց ուսուցում (MOOC), թրեյնինգային նիստեր, կապեր հաստատելու և մենթորական հնարավորություններ տեղական, պետական և եվրոպական մակարդակներում:
- Բարձրացնել կանանց, թրեյներների, ռազմավարություն մշակողների և լայն հասարակության իրազեկությունը գենդերային հավասարության մարտահրավերի և կանանց զարգացման և սոցիալական ձեռներեցության կարևորության վերաբերյալ:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 29 դեկտեմբերի 2022 |
Ավարտը | 28 դեկտեմբերի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ |
Գործընկեր կազմակերպություններ | Գործընկեր 1: MEATH COMMUNITY RURAL AND SOCIAL DEVELOPMENT PARTNERSHIP LIMITED (Իռլանդիա) Գործընկեր 2: NGO NEST Berlin EV (Գերմանիա) Գործընկեր 3: Tandem Plus (Ֆրանսիա) Գործընկեր 4: Quality Culture (Իտալիա) Գործընկեր 5: LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա) Գործընկեր 6: ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION YLA IGUALDAD (Իսպանիա) |
Դոնոր կազմակերպություն | Erasmus+ ծրագիր |
Erasmus+ ծրագրի ներդրումը | ՀՀ դրամ 9,706,700 ԱՄՆ դոլար 24,267 |
ՋՀՀ-ի ներդրումը | ՀՀ դրամ 1,288,500 ԱՄՆ դոլար 3,221 |