ՋՀԾ գործադիր տնօրենի ուղերձը հայերի վրա կատարված հարձակումների վերաբերյալ

Սիրելի ընկերներ,

 
Սեպտեմբերի 27-ի վաղ  առավոտյան հարևան Ադրբեջանը հրթիռներ արձակեց Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով հայկական խաղաղ բնակավայրերը։ Օգտագործելով ծանր զինատեսակներ, հրետանի և հետևակ՝ թշնամին բոլոր ուղղություններով հարձակում գործեց Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ վիրավորելով և սպանելով անմեղ քաղաքացիական անձանց։ Մյուս կողմից, իր ժողովրդին և անկայուն սահմանային գոտին պաշտպանելու հրամայականով` Հայաստանը քաղաքացիական բնակչությանը հորդորեց թաքնվել ապաստաններում  և մոբիլիզացրեց իր բանակը։ Այս պահի դրությամբ կան հարյուրավոր  վիրավորներ և ավելի քան 100 զոհեր զինվորականների, քաղաքացիական բնակչության, նույնիսկ երեխաների շրջանում։
 
Ապրում ենք սարսափելի մռայլ ժամանակներ։ Պատերազմը ստիպել է վտանգի մեջ հայտնված հայերին լքել իրենց տները՝ փախչելով Ադրբեջանի ռազմական հարձակումներից։ ՋՀԾ-ն  մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսները՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային, օգնելու փախստականներին, վիրավորներին և նրանց, ովքեր պայքարեցին հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար։ Մենք դիմում ենք ձեզ՝ մեր աջակիցներին, օգնելու հասնել մեր նպատակին՝ հավաքել 50 000 ԱՄՆ դոլար` հոգալու նրանց հրատապ կարիքները․ 
 
Ձեր օգնությամբ ՋՀԾ-ն վճռական է նեցուկ լինել այս ընտանիքներին, մինչև նրանք կվերադառնան իրենց տներ։ Ձեր աղոթքները և  աջակցությունն ավելի քան երբևէ մեծ նշանակություն ունեն։ 
 
Անչափ շնորհակալ եմ, և թող Աստված պահապան լինի ձեզ։
 
Էլիզա Մինասյան
Գործադիր տնօրեն, «Ջինիշյան»  հիշատակի ծրագիր
 
 
Առցանց նվիրատվություն կատարելու համար, այցելեք մեր կայքէջ www.presbyterianmission.org/jinishian/
 
#ArtsakhStrong