Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:
Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
• մինչև 5 մլն դրամ
• 4 % տարեկան տոկոսադրույք
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետ
Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Լոռվա մարզի Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու, Թումանյանի, Ախթալայի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:
Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Ալավերդի, 5 Ջրավազանի փ. հասցեով: Կոնտակտային անձ` Վահրամ Պետրոսյան, հեռախոսահամար`095 005265 կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ` ք. Ստեփանավան, 2/2 Միլիոնի փ. 1901 հասցեով: Կոնտակտային անձ` Արամ Փանոսյան, հեռախոսահամար` 095 005335:
Դիմումի ձևը կարող եք ներբեռնել նաև http://jinishian.org/announcement-arm կայքից: Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներից մեկով: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ-ի մարտի 8-ը: