Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:  Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են  բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5.  Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ.

  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 415, [email protected]
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/
    հեռ. 043 08 06 29, [email protected]
  • Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ` Գառնիկ Գափոյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 443, [email protected]
  • Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/
    հեռ. 094 26 07 90, [email protected]
  • Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Մելինե Շահնազարյան /ՋՀՀ/
    հեռ. 091 403 805, [email protected]
  • Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Հարություն Ալիխանյան /ՋՀՀ/
    հեռ. 077 38 48 38, [email protected]
  • Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Տիգրան Սաքանյան/Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 287, [email protected]

Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 31-ը: