Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2019-2020

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են թվով 1,250 ուսանող /7 համալսարանների երիտասարդներ և ուսանողներ Վրաստանում և Լիբանանում և հարակից համայնքների մոտ 400 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանների ուսխորհուրդների այլ անդամ-ուսանողներ, համալսարանների ադմինիստրացիան և աշխատակազմը, ուսանողների ընտանիքները, համայնքի անդամները և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը, Վրաստանի և Լիբանանի հայ համայնքը:

Ծրագրի իրականացման վայրերը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան, Թբիլիսի (Վրաստան), Դամասկոս (Լիբանան)

Նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը Հայաստանում, Վրաստանում և Լիբանանում` աջակցելով և խրախուսելով մարզերի բուհերի ուսանողներին երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր

Խնդիրները.

  1. Զարգացնել և ակտիվացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը Հայաստանի 7 բուհերում և հարակից համայնքներում; Վրաստանի ու Լիբանանի հայ համայնքներում: 
  2. Զարգացնել ուսանողների գիտելիքը և հմտությունները Քաղաքացիական հասարակության ոլորտում և խթանել նրանց քաղաքացիական մասնակցությունը: 
  3. Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման, հայտնաբերված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ մոտեցումների մշակման և համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցերում: 
  4. Հայաստանի, Վրաստանի և Լիբանանի հայ երիտասարդների միջև զարգացնել սոցիալական և քաղաքացիական հիմնահարցերին առնչվող հաղորդակցության և համագործակցության ցանց:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված/Ուղղակի իրականացում
Սկիզբը15 հոկտեմբերի 2019
Ավարտը15 հունիսի/հուլիսի 2020
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյնա
ԻրականացնողՋՀՀ
Գործընկեր կազմակերպությունՀայաստանի 7 համալսարան, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Լիբանանի Հայկազյան համալսարան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԱՄՆ դոլար 39,890 ՀՀ դրամ 14,981,650
Շահառուների թիվը1,250