Շահառուների նկարագրություն․ Վրաստանում բնակվող թվով 150 ուսանողներ (գլխավորապես հայկական ծագումով)՝ ընտրված գենդերային հավասարակշռության հանգամանքը հաշվի առնելով
Ծրագրի իրականացման վայրը․ Թբիլիսի (Վրաստան)
Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանում հայ երիտասարդությանը/համալսարանում սովորող ուսանողներին, որպեսզի նրանք ավելի ունակ և տեղեկացված լինեն և ավելի ակտիվ դեր խաղան երկրի անմիջական և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում՝ նպատակ դնելով ուժեղացնելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերը։
Ծրագրի խնդիրները․
- Բարձրացնել հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և Վրաստանում հանրային երկխոսության մեջ ներգրավվածության մակարդակը։
- Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև բարձրացնել նրանց քաղաքացիական ներգրավվածության մակարդակը։
- Համալսարանում սովորող ուսանողներին/երիտասարդությանը մղել հետազոտելու տեղական համայնքներում քաղաքացիական ոլորտին առնչվող խնդիրները, գտնելու վերոնշյալ խնդիրների լուծման մոտեցումներ և համապատասխան քայլեր ձեռնարկել։
- Պետական իշխանությունների հետ համագործակցության կապեր հաստատել վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով։
- Վրաստանի հայ և ոչ հայ երիտասարդների միջև հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցման և համագործակցության ցանցի բարելավում։
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 նոյեմբերի 2021 |
Ավարտը | 31 հոկտեմբերի 2022 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիղ | ԱՄՆ դոլար 7,063 ՀՀ դրամ 3,531,500 |
Շահառուների թիվը | 150 |