Շահառուների նկարագրությունը. մոտավորապես 50 ուսանողներ/երիտասարդներ Վրաստանում՝ (հիմնականում հայկական ծագումով) գենդերային բալանսի պայմանով ընտրված:
Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի և Վրաստանի այլ շրջաններ
Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանի հայ երիտասարդներին/ուսանողներին ավելի ակտիվ, ունակ և տեղեկացված քաղաքացու դեր խաղալ երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական անմիջական և երկարաժամկետ զարգացման գործում՝ մտքում ունենալով Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերի ուժեղացումը:
Ծրագրի խնդիրները.
- Բարձրացնել Վրաստանում հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և հասարակական ներգրավվածության աստիճանը:
- Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնել նրանց քաղաքացիական մասնակցության աստիճանը:
- Խթան հանդիսանալ ուսանողների/երիտասարդության համար, որպեսզի նրանք ուսումնասիրեն քաղաքացիական խնդիրները տեղական համայնքներում, վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված գտնեն մոտեցումներ և համապատասխան քայլեր ձեռնարկեն:
- Համագործակցություն սկսել պետական իշխանության հետ վեր հանված խնդիրներին լուծում տալու նպատակով:
- Բարելավել հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցության և համագործակցության ցանցը Վրաստանում հայ և այլազգի երիտասարդների միջև:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 15 նոյեմբերի 2023 |
Ավարտը | 15նոյեմբերի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | Հայ Առաքելական Ուղղափառ ՍԲ եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում | ՀՀ դրամ 2,920,000 ԱՄՆ դոլար 7,300 |
Շահառուների թիվը | 50 |