Շահառուների նկարագրությունը. 150 համալսարանական ուսանողներ / երիտասարդներ Վրաստանում (հիմնականում հայկական ծագմամբ):
Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի և Վրաստանի այլ շրջաններ
Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանի հայ երիտասարդներին/ուսանողներին ավելի ակտիվ, ունակ և տեղեկացված քաղաքացու դեր խաղալ երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական անմիջական և երկարաժամկետ զարգացման գործում:
Ծրագրի խնդիրները.
- Բարձրացնել Վրաստանում հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և հասարակական ներգրավվածության աստիճանը:
- Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնել նրանց քաղաքացիական մասնակցության աստիճանը:
- Խթան հանդիսանալ ուսանողների/երիտասարդության համար, որպեսզի նրանք ուսումնասիրեն քաղաքացիական խնդիրները տեղական համայնքներում, վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված գտնեն մոտեցումներ և համապատասխան քայլեր ձեռնարկեն:
- Համագործակցություն սկսել պետական իշխանության հետ վեր հանված խնդիրներին լուծում տալու նպատակով:
- Բարելավել հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցության և համագործակցության ցանցը Վրաստանում հայ և այլազգի երիտասարդների միջև:
| Ծրագրի տեսակը | ՋՄՀ նախաձեռնած |
| Սկիզբը | 1 հունվարի, 2025 թ. |
| Ավարտը | 30 դեկտեմբերի, 2025 թ. |
| Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
| Իրականացնող | Հայ Առաքելական Ուղղափառ ՍԲ եկեղեցու Վիրահայոց թեմ |
| Ֆինանսավորում | ՀՀ դրամ 2,847,000 ԱՄՆ դոլար 7,300 |
| Շահառուների թիվը | 150 |



































