Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 722 հատուկ կարիքներով երեխա ու նրանց ընտանիքները և Արտաշատի վերականգնողական թիմի 6 մասնագետ
Իրականացման վայրը. Արտաշատ, Արարատի մարզ
Ծրագրի նպատակը. բարելավել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաների առողջական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2011 թվականի ավարտ Արտաշատում ստեղծել վերականգնողական թիմ և բարելավել թիմի անդամների գիտելիքները և հմտությունները,
- Մինչև 2011 թվականի հուլիս ամսվա վերջ բարելավել Արտաշատի վերականգնողական թիմի տեխնիկական ունակությունները,
- Հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաներին տրամադրել համապարփակ մասնագիտական բուժում,
- Խթանել հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակության մեջ` այլոց հետ շփման հիմնարար հմտությունների սովորեցման, հավասարակշռության պահպանման և շարժողական մեծ ու փոքր հմտությունների սովորեցման միջոցով և այլն:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 1 մարտի, 2011 |
Ավարտը | 31 հուլիսի, 2011 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Արաբկիր բժշկական համալիր, ԱՐԲԵՍ առողջության կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 56,579,000 ԱՄՆ դոլար 155,011 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,884,000 ԱՄՆ դոլար 13,381 |
Շահառուների թիվը | 728 |