Կապանում երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնի ստեղծում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 300 հատուկ կարիքներով երեխա ու նրանց ընտանիքները և Կապանի վերականգնողական թիմի 6 մասնագետ

Իրականացման վայրը.  Կապան, Սյունիքի մարզ

Ծրագրի նպատակը.  բարելավել Սյունիքի մարզի Կապան քաղաքի հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաների առողջական պայմանները

Խնդիրները.

  1. Մինչև 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջ Կապանում ստեղծել վերականգնողական թիմ և բարելավել թիմի անդամների գիտելիքները և հմտությունները,
  2. Մինչև 2012 թվականի նոյեմբեր ամսվա վերջ բարելավել Կապանի վերականգնողական թիմի տեխնիկական ունակությունները,
  3. Հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաներին տրամադրել համապարփակ մասնագիտական բուժում,
  4. Խթանել հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակության մեջ` այլոց հետ շփման հիմնարար հմտությունների սովորեցման, հավասարակշռության պահպանման և շարժողական մեծ ու փոքր հմտությունների սովորեցման միջոցով և այլն:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը1 դեկտեմբերի 2012
Ավարտը31 մարտի 2013
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողԱրաբկիր բժշկական համալիր, ԱՐԲԵՍ առողջության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 52,225,000  ԱՄՆ դոլար 143,082
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,151,500   ԱՄՆ դոլար 11,373
Շահառուների թիվը306