Կենտրոնացված ջեռուցման համակարգ Վանեվանի համար 4 միջնակարգ դպրոցում

Շահառուների նկարագրությունը. 164 ուղղակի շահառուներ՝ ներառյալ Վանևան միջնակարգ դպրոցի 134 աշակերտներ, 30 ուսուցիչներ և աշխատակիցներ:
 
Ծրագրի իրականացման վայրը. Վանևանի համար 4 միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք): 
 
Ծրագրի նպատակը. բարձրացնել Վանևան գյուղի միջնակարգ դպրոցում մատուցվող հանրակրթության որակը:
 
Ծրագրի խնդիրները. 
  1. Ստեղծել համագործակցային պայմանավորվածություն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետարանի և Վանևանի միջնակարգ դպրոցի միջև՝ դպրոցում բնական գազով ջեռուցման համակարգի ներդրման համար:
  2. Ծրագրի բյուջեի շրջանակներում գտնել որակավորված շինարարական կազմակերպություն, որը ձեռնամուխ կլինի Վանևանի միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրմանը:
  3. Հեշտացնել փորձագետների ընտրությունը, որոնք կվերահսկեն ծրագրի շինարարության և հավաքագրման գործընթացը՝ ապահովելով որակի ամենաբարձր չափանիշները:
  4. Ապահովել կայուն և անընդհատ ֆինանսական ներդրումների հոսք ՋՀՀ-ի և Գեղաքունիքի մարզպետարանի կողմից՝ հեշտացնելու ծրագրի անխափան իրագործումը:
  5. Յուրաքանչյուր գործընկեր պետք է ստանձնի պատասխանատվություն՝ վերահսկելու իր ծրագրի բաղադրիչները և պահպանի թափանցիկ հաղորդակցություն՝ առաջընթացն ու արդյունքները բաց քննարկելու համար:
  6. Համագործակցել ծրագրում ներառված շահառուների հետ՝ դրա սահմանված շրջանակներում:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից իրականացվող
Սկիզբը1 նոյեմբերի 2023
Ավարտը30 մայիսի 2024
Համակարգող / պատասխանատուԳևորգ Աբոյան
ԻրականացնողԴպրոցի վարչական կազմ, Գեղարքունիքի մարզի ղեկավարներ
Համագործացող կազմակերպություն / գործընկեր
Վազգեն Քոչարյան – Վանևանի միջնակարգ դպրոցի տնօրեն
Կարեն Զազյան – Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ 
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,820,000 ԱՄՆ դոլար 9,550
Ֆինանասավորում համագործացող կազմակերպության կողմից ՀՀ դրամ 13,012,280 ԱՄՆ դոլար 32,531
Շահառուների թիվը 164