Երեխայի պաշտպանության թեժ գիծ և արագ արձագանքման ծառայություն

Շահառուների նկարագրությունը. Հայաստանի տարածքում ռիսկային խմբի մոտ 5,500 երեխա և նրանց ընտանիքները, օրական 15 զանգ, կստանան հեռախոսային խորհրդատվություն: Մինչև 1,000 երեխա օգնություն կստանա Երեխաների աջակցության կենտրոնի թիմի կողմից:

Իրականացման վայրը. Երևան

Նպատակը. Ուժեղացնել երեխայի պաշտպանության համակարգը` ստեղծելով թեժ գիծ և արագ արձագանքման նոր ծառայությունը, որը թույլ կտա միջամտել և վաղ հայտնաբերել  սոցիալապես խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին:

Խնդիրները.

  1. Թեժ գիծ և արագ արձագանքման ծառայության ամրապնդման միջոցով բարձրացնել վաղ հայտնաբերման և միջամտման մակարդակը վտանգի գոտում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների շրջանում:
  2. Երեխաների պաշտպանության մեջ հմտացած մասնագետների ունակությունների զարգացման դասընթացներ:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Ծրագրի իրականացման վայրըԵրևան
Սկիզբը01/10/2008
Ավարտը30/09/2009
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Իրականացնող«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ
Գործընկեր կազմակերպությունԲիլայն և Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ)
Ֆինանսավորում իրականացնողի կողմից  ՀՀ դրամ 3,200,000 ԱՄՆ դոլար 10,492
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 2,582,000 ԱՄՆ դոլար 8,465
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,467,000 ԱՄՆ դոլար 24,482
Շահառուների թիվըմոտ 5,500