Շահառուների նկարագրությունը. թվով 200 երեխա /2-16 տարեկան/, այդ թվում 160 երեխա Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի հեռավոր գյուղերի անապահով ընտանիքներից, 40 երեխա Տիրամայր Հայաստանի Կուսատանից և 30 երեխա Գյումրու անապահով ընտանիքներից
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կութ, Ազատ, Նորաբակ, Կուտական, Կախակն գյուղեր և Շիրակի մարզի Գյումրի քաղաք
Ծրագրի նպատակը. Վարդենիսի տարածաշրջանից թվով 200 երեխայի /2-16 տարեկան/ և Գյումրի քաղաքից 30 երեխայի պարգևել ուրախ տոնական տրամադրություն
Ծրագրի խնդիրները.
- ժամանակավորապես բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից թվով 200 երեխայի /2-16 տարեկան/ և 30 անապահով ընտանիքի էմոցիոնալ վիճակը` տրամադրելով Սուրբ ծննդյան փաթեթներ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 24 դեկտեմբերի 2013 |
| Ավարտը | 31դեկտեմբերի 2013 |
| Համակարգող/պատասխանատու | Արմեն Հակոբյան |
| Իրականացնող | ՋՀՀ |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 436,000 ԱՄՆ դոլար 1,077 |
| Գործընկեր կազմակերպություն | ՋՀՀ ՀՀԽԿ |
| Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 949,400 ԱՄՆ դոլար 2,344 |
| Շահառուների թիվը | 390 |



















































