Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2006 - 2007, փուլ II

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 400 - 600 ուսանող, անուղղակի շահառուներ` երկու համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա

Իրականացման վայրը. Գավառ (Գեղարքունիք) , Գյումրի (Շիրակ)

Նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր:

Խնդիրները.

  1. Զարգացնել Գյումրու և Գավառի համայնքային համալսարանների ուսանողական խորհուրդների կազմակերպչական և տեխնիկական կարողությունները:
  2. Խրախուսել Գյումրու և Գավառի համալսարանների ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
  3. Ստեղծել հաղորդակցության և համագործակցության ցանց ՀՀ տարբեր մարզերի ուսանողների միջև սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների վերաբերյալ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում
Սկիզբը20/07/2006
Ավարտը20/06/2007
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրրիկյան
Գործընկեր կազմակերպություն1. ՀԵՆԿ, 2. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Գյումրի, Շիրակի մարզ. 3. Գավառի պետական համալսարան, Գավառ, Գեղարքունիքի մարզ
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ -
ԻրականացնողՋՀՀ/ ՀԵՆԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ -
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 16,143,098
Շահառուների թիվը600