Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2,000 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը
Իրականացման վայրը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան
Ծրագրի նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր:
Խնդիրները.
- Զարգացնել և ակտիվացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը 7 բուհերում և հարակից համայնքներում:
- Զարգացնել ուսանողների գիտելիքը և հմտությունները Քաղաքացիական հասարակության ոլորտում և խթանել նրանց քաղաքացիական մասնակցությունը:
- Խրախուսել բոլոր 7 բուհերի ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
- Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ` ստեղծելով համապատասխան միջավայր` հետազոտման, համագործակցության և քաղաքացիական քայլերի համար:
- Բուհերի ուսանողների միջև զարգացնել սոցիալական և քաղաքացիական հիմնահարցերին առնչվող հաղորդակցության և համագործակցության ցանց:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում |
Սկիզբը | Սեպտեմբերի 1, 2009 |
Ավարտը | Օգոստոսի 31, 2010 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | 7 համալսարան |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ - |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ԱՄՆ դոլար 25,000 |
Դոնոր կազմակերպություն | Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն |
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ԱՄՆ դոլար 100,000 |
Շահառուների թիվը | 3,000 |