Ջինիշյան հիշատակի հիմնադրամը «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Բաց Հասարակության Ինստիտուտ Օժանդակության հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառությունների ծրագիրը:
Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը հայտարարում է Սոցիալական Պատասխանատվության Դրամաշնորհային ծրագրի մրցույթ:
Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթերում`