Հայկական ազգային ռազմապարերի DVD-պարուսույցի ստեղծում

Շահառուների նկարագրությունը. Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հայկական ազգային ռազմապարերը, հատկապես երիտասարդները և բանակում ծառայող զինվորները

Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան

Ծրագրի նպատակները.

  • Յուրաքանչյուր հետաքրքրված անձի հնարավորություն ընձեռնել սովորել հայկական ավանդական ռազմապարերը, 
  • Բարձրացնել հետաքրքրությունը երիտասարդության և հատկապես զինվորների շրջանում` հայկական մշակույթի և ռազմարվեստի հանդեպ, 
  • Խթանել միասնության և հայրենասիրության ոգին երիտասարդության և հատկապես զինվորների շրջանում, 
  • Պայքարել հայ հասարակության մեջ լայն տարածում գտած վատորակ մշակույթի և օտար ազդեցության դեմ,  
  • Աջակցել դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին դպրոցական ծրագրի պարտադիր մաս դարձած ռազմական պարերի ուսուցման հարցում, 
  • Ի նկատի ունենալով ՀՀ պաշտպանության նախարարության ներկայիս հետաքրքրությունը` ձգտել «Ռազմական պարը» ներառել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսումնական ծրագրի շրջանակներում, որը հիմք կծառայի ռազմական պարերը հայկական բանակ բերելու համար:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը4 սեպտեմբերի 2017
Ավարտը5 ապրիլի 2018
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողԿարին ՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԲնաիրային
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 8,180,264   ԱՄՆ դոլար 16,867
Շահառուների թիվը1,000