Շահառուների նկարագրությունը. թվով 200 աուտիզմ և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխա
Ծրագրի իրականացման վայրը. ք. Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն
Ծրագրի նպատակը. բարելավել աուտիզմ և մանկական ուղեղային կաթված ունեցող ԼՂՀ երեխաների կյանքի որակը`մասնագիտացված վերականգնողական կենտրոնի ստեղծման միջոցով
Ծրագրի խնդիրները.
- Մինչև 2016 թ-ի հոկտեմբեր ամսվա ավարտ կառուցել վերականգնողական կենտրոն աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների համար:
- Մինչև 2017 թ-ի առաջին եռամսյակի ավարտ վերապատրաստել մասնագետներ /1 բժիշկ, 2 թերապիստ, 5 ուսուցիչ/մանկավարժ և 2 հոգեբան/ աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար:
- Մինչև 2017 թ-ի առաջին եռամսյակի ավարտ կահավորել և վերազինել աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը:
- Արտագնա այցեր անցկացնել ԼՂՀ շրջաններում` աուտիզմի և ՄՈՒԿ հիվանդության նոր դեպքերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաև վերահսկել կենտրոնում գրանցված և բուժում ստացած դեպքերը
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 դեկտեմբերի 2016 |
Ավարտը | 15 դեկտեմբերի 2021 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 8,638,000 ԱՄՆ դոլար 17,629 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 16,196,144 ԱՄՆ դոլար 33,053 |
Գործընկեր կազմակերպություն | Հովարդ Կարագյոզյան հիմնադրամ |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 15,706,144 ԱՄՆ դոլար 32,053 |
Շահառուների թիվը | 200 |