Ստեղծագործական արտահայտման դասընթացներ-2011

Շահառուների նկարագրությունը.Մոտ 100 դպրոցահասակ երեխա սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ամեն օր այցելում են Աջափնյակի համայնքի Երեխաների սոցիալական խնամքի կենտրոն

Ծրագրի իրականացման վայրը. Երևան

Ծրագրի նպատակը. Բարելավել հատուկ/գիշերօթիկ դպրոցներից/կենտրոններից անապահով ընտանիքների երեխաների սոցիալ-հոգեբանական կարգավիճակը` ապահովելով նրանց ինտեգրումը հասարակություն:

Խնդիրները.

  • Զարգացնել երեխաների ունակություններն ու հաղորդակցման կարողությունները` շաբաթական կտրվածքով դասընթացների անցկացման միջոցով` ապահովելով նրանց ինտեգրացումը հասարակություն:
  • Շահառու երեխաների մշակութային ակտիվ կյանքի և ստեղծագործական հանգստի կազմակերպում` ներկայացումների պատրաստման և բեմադրման, մշակութային հաստատությունների այցելության և հեղինակավոր դերասանների հետ հանդիպման միջոցով:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 ապրիլի, 2011
Ավարտը31 սեպտեմբերի, 2011
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրրիկյան
ԻրականացնողԱպագան քոնն է ՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ -  ԱՄՆ դոլար -
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 5,403,500 ԱՄՆ դոլար 14,804
Շահառուների թիվը100