Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Արեգնադեմ գյուղատնտեսական կոոպերատիվի 24 անդամ, իսկ անուղղակի շահառուներն են Արեգնադեմ գյուղի 488 բնակիչ
Ծրագրի իրականացման վայրը. գյուղ Արեգնադեմ, Շիրակի մարզ
Ծրագրի նպատակը. նվազեցնել աղքատության մակարդակը Շիրակի մարզում` նպաստելով համայնքի բնակչության տնտեսական զարգացմանը և համայնքում կանանց դերի ուժեղացմանը
Ծրագրի խնդիրները. ստեղծել ենթակառուցվածքային պայմաններ Արեգնադեմ համայնքի բնակչության նոր և երկարաժամկետ աշխատատեղերի և եկամտի աղբյուրների համար` շեշտը դնելով կաթնամթերքի արտադրության ոլորտում կանանց դերի վրա
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 սեպտեմբերի 2014 |
Ավարտը | 31 հոկտեմբերի 2014 |
Համակարգող/պատասխանատու | Գևորգ Աբոյան |
Իրականացնող | Կանաչ արահետ ՀԿ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 9,617,000 ԱՄՆ դոլար 23,746 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,000,000 ԱՄՆ դոլար 4,938 |
Շահառուների թիվը | 1,300 |