Շահառուների նկարագրությունը. ԲՔՓ ծրագրի ուղղակի շահառուներն են թվով 500 ուսանող և շրջանավարտ /18-30 տարեկան/ Երևանի՝ մոտավորապես 100 ուսանող, Գավառի՝ մոտավորապես 100 ուսանող /Գեղարքունիքի մարզ/, Գյումրու՝ մոտավորապես 150 ուսանող /Շիրակի մարզ/ և Վանաձորի՝ մոտավորապես 150 ուսանող /Լոռու մարզ/ 10 համալսարանից՝ պահպանելով և հաշվի առնելով գենդերային հավասարակշռությունը և բազմազանությունը: Ծրագրի անուղղակի կամ վերջնական շահառուներն են համայնքի երիտասարդության/ համալսարանների այլ ուսանողներ/շրջանավարտներ /ծրագրի ուղղակի շահառուների հասակակիցները/: Ընդամենը 4,000 շահառու՝ մոտ 1,500 հոգի Երևան քաղաքից և 2,500 Գավառ, Գյումրի և Վանաձոր քաղաքներից, որոնց վրա անուղղակի կերպով կադրադառնան ծրագրային գործողությունները: Բացի այդ, բուհերի կառավարման / ֆակուլտետի և կրթության ոլորտի այլ շահագրգիռ կողմեր անուղղակիորեն կօգտվեն այս ծրագրի իրականացումից:
Ծրագրի իրականացման վայրը. ք, Երևան, ք. Վանաձոր, ք. Գյումրի և ք. Գավառ
Ծրագրի նպատակը. խրախուսել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Գավառի երիտասարդներին, տրամադրել նրանց տարածք և հնարավորություն ընձեռել զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ արդյունավետ հետազոտությունների իրականացման համար, բացահայտել և խորացնել իրենց թեժ հասարակական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների ընկալումը և ազատ արտահայտել իրենց գաղափարները` կառուցվածքային և հասարակական բանավեճերի մասնակցության միջոցով:
Ծրագրի խնդիրները.
- Տրամադրել ուսանողներին / երիտասարդներին տարածք, սարքավորումներ, կահույք և հնարավորություն կազմակերպելու, մասնակցելու և անցկացնելու հետազոտություններ, դասընթացներ և գործնական բանավեճեր: Համահայտատու կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ:
- Երիտասարդները / ուսանողները զարգացրել են իրենց գիտելիքները և հմտությունները բանավեճերի կազմակերպման և մասնակցության ոլորտում և բարձրացրել են իրենց գիտելիքները ներկայիս սոցիալական, տնտեսական և քաղաքացիական հարցերի վերաբերյալ: ՋՀՀ-ն և համահայտատու ՀԿ-ների մարդկային ռեսուրսները զարգացել են և կազմակերպչական կարողությունները բարելավվել են:
- Երիտասարդները / ուսանողներն ընդլայնել են իրենց քաղաքացիական ներգրավվածությունը ներկա հասարակական խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում է հասարակությունը:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 հոկտեմբերի 2017 |
Ավարտը | 30 սեպտեմբերի 2018 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Դոնոր կազմակերպություն | ԵՄ-ն Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի միջոցով, Լեհաստան |
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 33,197,760 Եվրո 57,525 ԱՄՆ դոլար 68,448 |
Իրականացնողներ | ՋՀՀ, Լոռու զարգացման կենտրոն (ԼԶԿ) ՀԿ և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,526,786 Եվրո 7,844 ԱՄՆ դոլար 9,333 |
Գործընկերներ | 10 համալսարան |
Շահառուների քանակը | 500 |
«Բանավեճ, քննարկում և փոփոխություն» ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Սույն ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից ու իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Լոռու զարգացման կենտրոն (ԼԶԿ)» ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կոնսորցիումի կողմից՝ «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ("STRONG CSOs" ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:
* Սույն էջում արտահայտված տեսակետները կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետները: