«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու Երիտասարդական Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող ու ֆինանսավորվող և Հայաստանում Եվրամիության հանձնաժողովի պատվիրակության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի ավարտը նշանավորվեց Բանավեճի հանրապետական մրցաշարով, որին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր 80 դպրոցի աշակերտները: Միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում, ինչը յուրահատուկ բնույթ է հաղորդում մրցույթին: Առաջին հայացքից հանրապետական մրցաշարը սովորական մրցույթ է թիմերի միջև, սակայն, ամեն տարի այն դառնում է տոն բոլորի համար, ովքեր անմիջական կամ անուղղակի մասնակցություն են ցուցաբերել ծրագրին. բանավեճի ակումբի անդամները, նրանց ուսուցիչները, ծնողները, ժյուրիի անդամները, ինչպես նաև ծրագրի իրականացնողները:
Բանավեճի հանրապետական մրցաշար 2008-ը տեղի ունեցավ մայիսի 7-8-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում: Այն ամենամեծ մրցաշարն էր, որ երբևէ անցկացվել է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում: Մրցաշարին մասնակցում էր 14 թիմ` ավելի քան 100 մասնակցով:
ՙ
«Ինձ համար ամենագրավիչն այն էր, որ մեր թիմում ընդգրկված էին մեր քաղաքի 6 տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, որոնցից շատերն իմ հակառակորդներն էին նախորդ մրցույթների ժամանակ: Սակայն այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ ձեռք եմ բերել 5 նոր ընկեր և հուսով եմ, որ մեր ընկերությունն ամուր կլինիե,-ասաց Գյումրի 1 թիմի անդամներից մեկը:
Երկօրյա մրցույթի ընթացքում թիմերը բանավիճեցին քաղաքացիական հասարակությանն առնչվող 4 թեմայի շուրջ: Նախապես ուսումնասիրելով ու գիտելիքներ ձեռք բերելով թեմաների վերաբերյալ` նրանք մեծ պատրաստվածություն ցուցաբերեցին բանավեճի ընթացքում:
ՙ
«Ուրախ եմ` տեսնելով, որ երեխաները տարբեր կարծիքներ ու տեսակետներ են արտահայտում: Դա վկայում է նրանց հետաքրքրասիրության և անալիտիկ ունակությունների մասին: Ես ինքս շատ բան սովորեցի այս բանավեճերի արդյունքում ու չեմ ամաչում այդ մասին ասելովե,-նշեց ժյուրիի անդամներից մեկը:
Ինչպես արդեն նշվել է, Բանավեճի հանրապետական մրցաշարն երկու նպատակ ունի. սովորեցնել և սովորել միմյանցից: Եվ այս սովորել-սովորեցնելու գործընթացը միայն բանավեճերով չի սահմանափակվում, այն օգնում է նոր ընկերներ ձեռք բերել, ծանոթանալ Հայաստանի այլ քաղաքների ու դպրոցների հետ, և որ շատ կարևոր է, համբերատար ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:
Մայրաքաղաքի թիմերից մեկի ուսուցիչը մրցույթի ավարտին ասաց. «Կարծում եմ այս մրցաշարը փայլուն հնարավորություն է ընձեռում մեր աշակերտներին հանդիպելու այլ քաղաքների իրենց հասակակիցների հետ, իսկ մարզերի երեխաներին` ավելի շատ բան իմանալու Երևանի մասին, ինչպես նաև մի քանի օր անցկացնելու, որպես «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մեծ ընտանիքի անդամ»: