Հաշմանդամության կանխարգելում երեխաների մոտ և արտագնա կլինիկաներ ՀՀ-ում փուլ II

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 700 հաշմանդամ երեխա և 10 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 2,670 նորածին/ տարեկան/

Իրականացման վայր. Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզեր

Ծրագրի նպատակը. ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունը երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները

Խնդիրները.

  1. Մինչև 2011 թվականի ավարտ բարելավել թիրախված համայնքների 10 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (4 հոգի Գեղարքունիքի մարզից, 2 հոգի Կոտայքի մարզից, 2 հոգի Տավուշի մարզից և 2 հոգի Շիրակի մարզից),
  2. Մինչև 2011 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 4 արտագնա կլինիկա` ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով:
  3. Մինչև 2011 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների ծննդատները` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ: 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը18 ապրիլի, 2011
Ավարտը18 նոյեմբերի, 2011
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ: 3,728,000    ԱՄՆ դոլար 10,214
Շահառուների թիվը710

 Հաջողված պատմություն ծրագրի շրջանակներում ...