Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 4,000 նորածին, 200 հաշմանդամ երեխա և 9 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները
Իրականացման վայրը. ք. Մեծամոր /Արմավիրի մարզ/, ք. Սիսիան /Սյունիքի մարզ/, ք. Մասիս /Արարատի մարզ/, ք. Աբովյան /Կոտայքի մարզ/, ք. Դիլիջան և Նոյեմբերյան /Տավուշի մարզ/, ք. Թալին և Ծաղկահովիտ /Արագածոտնի մարզ/
Ծրագրի նպատակը. ՀՀ Արմավիրի, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունն երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել 9 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (թիրախված 6 համայնքից),
- Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 6 արտագնա կլինիկա` ՀՀ 6 թիրախված մարզի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
- Մինչև 2014 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 9 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 19 մայիսի 2014 |
Ավարտը | 30 դեկտեմբերի 2014 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,589,000 ԱՄՆ դոլար 13,800 |
Շահառուների թիվը | 4,209 |