Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 10,000 նորածին, 200 հաշմանդամ երեխա և 12 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են թիրախված համայնքների նորածին և հաշմանդամ երեխաներ
Իրականացման վայր. ԼՂՀ ք.Ստեփանակերտի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի շրջանների և ք. Երևանի 4 ծննդատուն
Ծրագրի նպատակը. ԼՂՀ ք.Ստեփանակերտի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի շրջաններում և Երևանում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունը երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- ԼՂՀ ԱՆ կողմից հաստատել ուլտրաձայնային բժիշկների վերապատրաստման/կրթական ծրագիր` կոնքազդրային հոդի հոդախախտի վերաբերյալ,
- Մինչև 2013 թվականի ավարտ բարելավել թիրախված շրջաններից և քաղաքներից 12 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (5 հոգի ԼՂՀ շրջաններից, 7 հոգի Երևանի ծննդատներից),
- Մինչև 2013 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 2 արտագնա կլինիկա` ԼՂՀ 4 շրջանի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
- Մինչև 2013 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել ԼՂՀ թիրախված շրջանների 4 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 ապրիլի 2013 |
Ավարտը | 31 օգոստոսի 2013 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,883,000 ԱՄՆ դոլար 9,588 |
Շահառուների թիվը | 10,212 |