Ծրագրի շահառուները․ ուղղակի շահառուները 2,300 հոգի են, որոնց թվում 7-17 տարեկան դպրոցականներ են, իսկ անուղղակի շահառուները՝ 600 հոգի, այդ թվում՝ ուսուցիչներ, ծնողներ, այլ հետաքրքրված անձինք
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար, Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ գյուղեր և Գեղարքունիքի մարզի Սոթք, Արեգունի, Ավազան, Արփունք, Կախակն, Գեղամասար, Ախպրաձոր, Մաքենիս, Կուտական, Տրետուք գյուղեր:
Ծրագրի նպատակը. տիկնիկային ներկայացումների և խաղերի միջոցով ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար, Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերի և Գեղարքունիքի մարզի Սոթք, Արեգունի, Ավազան, Արփունք, Կախակն, Գեղամասար, Ախպրաձոր, Մաքենիս, Կուտական, Տրետուք գյուղերի դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել ականների վտանգի վերաբերյալ իրազեկության մակարդակը, ինչպես նաև սովորեցնել նրանց ռիսկերի կրճատման հմտություններ և ապահով կենսակերպ վարելու վարքագիծ:
- Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում տիկնիկային ներկայացումների կազմակերպում և իրականացում:
- Բեմադրության իրականացում բոլոր թիրախ համայնքներում, ինտերակտիվ միջոցառումների կազմակերպում, որոնք կնպաստեն սովորած նյութի ամրապնդմանը:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 5 հոկտեմբերի 2022 |
Ավարտը | 30 դեկտեմբերի 2022 |
Համակարգող / պատասխանատու | Գևորգ Աբոյան |
Իրականացնող | ԱՁ Արմեն Սաֆարյան |
Համագործակցող կազմակերպություն | Կարմիր խաչի միջազգային կոմիտե |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,649,000 ԱՄՆ դոլար 9,488 |
Ֆինանսավորում համագործացող կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 1,216,000 ԱՄՆ դոլար 2,482 |
Շահառուների թիվը | 2,900 |