Դասընթացավար/խորհրդատուներ

Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում փնտրում է ստորև նշված ուղղություններով մասնագիտացած փորձառու դասընթացավար/խորհրդատուների՝ առցանց դասընթացներ վարելու և անհատական խորհրդատվություն տրամադրելու նպատակով՝
 
 
Կարճաժամկետ դասընթացներ (2-4 ժամ տևողությամբ)
  • Առցանց վաճառքի հարթակների ստեղծում/ Առցանց վճարման համակարգեր/ Կիբերանվտանգություն
  • Անցում առցանց հարթակների
  • Առցանց հանդիպումներ կազմակերպելու հավելվածներ՝ որպես օֆֆլայն հանդիպումների կազմակերպման այլընտրանք
Երկարաժամկետ դասընթացներ (8-10 ժամ տևողությամբ)
  • Առևտրային սոցիալական ցանցերի գրագետ կառավարում (Ֆեյսբուք, Ինստագրամ և այլն)
  • Հաճախորդների վարքագծի վերլուծություն և վերջիններիս ներգրավում առցանց եղանակով
  • Թվային ռազմավարության մշակում
Պահանջվող որակավորում
  • Մասնագիտական ոլորտում կրթություն
  • Պահանջվող ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Բարձր պատասխանատվություն
  • Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ին ՋՀՀ-ի էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև 2022թ․ ապրիլի 8-ը։
__________________________
«Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)՝ Կանանց տնտեսական հզորացում կառույցի (CWEE) աջակցությամբ, որի նպատակն է օգնել կին ձեռներեցներին թվայնացնել իրենց բիզնեսը՝ ստեղծելով եկամուտների գեներացման նոր հնարավորություններ։