Շահառուների նկարագրությունը. առնվազն 15 երեխաներ, որոնք երկարատև բուժում ստանալու պատճառով ստիպված են բացակայել դպրոցից
Ծրագրի իրականացման վայրը. Երևան
Նպատակը. առաջարկել կրթություն հիվանդանոցում կամ տանը` անհատական ուսուցման ձևով, 10-17 տարեկան երեխաներին, ովքեր իրենց բժշկական կարիքների պատճառով առնվազն մեկ ամիս կամ ավելին ի վիճակի չեն հաճախել դպրոց, օգնել նրանց հետ չմնալ իրենց դասերից
Խնդիրները.
- առաջարկել դպրոցական կարևոր առարկաների անհատական կրկնուսուցման դասեր հիվանդանոցում կամ տանը առնվազն 15 և առավելագույնը 30 երեխաների, որոնք իրենց առողջական վիճակի պատճառով, հավանաբար, ստիպված կլինեն երկարատև կամ կրկնվող ժամանակահատվածներով բացակայել դպրոցից,
- ապահովել առնվազն դպրոցական կրթության նման որակ` դպրոցների ընդարձակ և հավասարակշռված ուսումնական ծրագրի համաձայն,
- ուսումնական գործընթացի ընթացքում ապահովել բարենպաստ և ընկերական միջավայր` բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար` օգնելով նրանց և նրանց ընտանիքի անդամներին իրենց զգալ հոգատարությամբ ու սիրով շրջապատված և հոգեբանորեն ամրապնդված,
- սերտորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի (հիվանդանոց, համալսարան, դպրոց, ծնողներ, երեխաներ) հետ` համապատասխան պետական մարմիններին ծրագրին ծանոթացնելու հարցում, որպեսզի վերջիններս քաղաքական մակարդակով փոփոխություններ կատարեն` ապահովելով պատշաճ կրթություն հիվանդության պատճառով դպրոցից երկար ժամանակ բացակայող երեխաների համար:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
Սկիզբը | 18 մարտի 2019 |
Ավարտը | 31 օգոստոսի 2020 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,703,000 ԱՄՆ դոլար 5,573 |
Շահառուների թիվը | 15 |