Կրթություն հանուն տեխնիկական առաջընթացի

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները 40-45 բարձր դասարանցիներ են. Անուղղակի շահառուները` ցածր դասարանցիները, ծնողներն ու ուսուցիչները

Նպատակը. Ոգեշնչել ռիսկային խմբի 40-45 պատանիների (12-16 տարեկան) Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից` պատրաստելով նրանց ապագա կրթության կամ աշխատանքի տեխնիկական ոլորտում:

Խնդիրները.

  1. Զարգացնել աշակերտների գիտելիքներն ու գործնական ունակությունները Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից էլեկտրոնիկայի, կապի տեխնոլոգիայի, դիզայնի և էլեկտրական սարքերի նորոգման բնագավառում:
  2. Զարգացնել թիմային աշխատանքի, ղեկավարման և աշխատանքի էթիկայի ունակությունները պատանիների շրջանում մի շարք պարապմունքների միջոցով:
  3. Հաստատել երկարաժամկետ հարաբերություններ պատանիների ու միջին տեխնիկական կրթություն ապահովող հաստատությունների,  տեխնիկական ԲՈՒՀ-երի, ձեռնարկությունների (մասնավոր և պետական) և վերանորոգման ծառայություններ մատուցող գրասենյակների հետ այցերի միջոցով:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբ10/02/2006
Ավարտ30/06/2009
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրրիկյան
ԻրականացնողՄխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 2,969,175  
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 6,191,720
Շահառուների թիվը45