«Ջինիշյան»հիշատակի հիմնադրամը փնտրում է բիզնեսի ոլորտում փորձառու խորհրդատու-մասնագետների՝ աջակցելու մարզերում գործող երիտասարդ ձեռներեցներին՝ կորոնավիրուսի և հետպատերազմյան պայմաններում գոյատևելու և հետագա զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։
Ներգրավված մասնագետներն ունեն առանցքային կարևորություն, քանի որ վերջիններս պետք է օգնեն ծրագրի մասնակից ձեռներեցներին դուրս գալ ճգնաժամից՝ հստակ գործնական քայլերով՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։
Մասնագետների ներգրավածությունը նախատեսվում է ոչ միայն խորհրդատվություն և քոուչինգ տրամադրելու ձևաչափով՝ այլ նաև գործնական առաջադրանքներ իրականացնելու։
Ստորև տեղադրված է անհրաժեշտ մասնագետների ցանկը.
- SMM և Մարքեթինգի խորհրդատուներ
- Վաճառքի մասնագետներ
- Լուսանկարիչներ և դիզայներներ
- Ներմուծման/արտահանման գծով խորհրդատուներ
- Հաշվապահության, հարկերի մասնագետներ
Պահանջվող որակավորում.
- Մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն
- Պահանջվող ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
- Հաղորդակցման հմտություններ
- Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
- Մարզեր մեկնելու պատրաստակամություն
Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն ՋՀՀ-ի էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև 2021թ․ հունվարի 10-ը։