Ջինիշյան տեղեկագիր դեկտեմբեր 2020 | Հրատապ օգնություն Արցախից տեղահանվածների համար

2020թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հրթիռային հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով ինչպես ռազմական օբյեկտները, այնպես էլ անմեղ քաղաքացիական անձանց։ Հետևաբար, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պարտադրված այս պատերազմում ստիպված էր պաշտպանել իր ժովովրդին և հայրենիքը։ Պատերազմի 45 օրերի ընթացքում Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, իրականացրել է սարսափելի պատերազմական հանցագործություններ՝ օգտագործելով վարձկան ահաբեկիչներ, ծանր հրետանի, արգելված կլաստերային զինատեսակներ և քիմիական զենքեր։ Սա հանգեցրեց մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց՝ ներառյալ ծերերի և երեխաների սպանության և ծանր վիրավորման։ 
 
Նոյեմբերի 10-ին Հայաստանը Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստիպված եղավ ստորագրել զինադադարի ցավոտ համաձայնագիրը՝ զիջելով Արցախի տարածքների մեծ մասը իր ժողովրդին կոտորածից փրկելու նպատակով։ Հայաստանը մտնում է բանակցությունների նոր փուլ՝ հուսալով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և համաշխարհային տերությունները կօգնեն Հայաստանին պաշտպանել իր իրավունքները՝ կանգնելով ճշմարտության և արդարության կողքին։