Շահառուների նկարագրությունը. 15 դպրոցից մոտ 150 դպրոցականներ, որոնք իրենց անմիջական մասնակցությունը կունենան ՊՀԱ գործունեությանը: Դպրոցներից 15 մենթորներ, որոնք կմասնակցեն թրեյներների վերապատրաստումներին Երևանում և լեհ գործընկերոջ կողմից կազմակերպվող մի շարք օնլայն վեբինարների
Ծրագրի իրականացման վայրը. Երևանի և մարզերի 15 դպրոցներ
Ծրագրի նպատակը. Հայաստանում Պատանի հետազոտողների ակումբների գործունեության միջոցով դպրոցի աշակերտների շրջանում մեծացնել գիտության նկատմամբ հետաքրքրությունը, ավելացնել նրանց գործնական գիտելիքներն ու փորձարարական հմտությունները:
Ծրագրի խնդիրները.
- Ավելացնել 15 դպրոցների ակումբների 15 մենթորների գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի դպրոցներում ներդրվեն և գործեն Պատանի հետազոտողների ակումբներ:
- 15 դպրոցում դպրոցականների (10-15 տարեկան) շրջանում դրական վերաբերմունք ձևավորել գիտության նկատմամբ:
- 15 դպրոցների 150 դպրոցականների շրջանում զարգացնել ստեղծարարությունն ու թիմում աշխատելու կարողությունները:
Ծրագրի տեսակը | Համագործակցություն |
Սկիզբը | 5 նոյեմբերի 2021 |
ավարտը | 15 ապրիլի 2022 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Համագործացող կազմակերպություն | Fundacja Szkoła z klasą |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 2,000 ՀՀ դրամ 1,000,000 |
Ֆինանսավորում Fundacja Szkoła z klasą-ի կողմից | ԱՄՆ դոլար 7,090 ՀՀ դրամ 3,545,000 |
Շահառուների թիվը | 165 |