Շահառուների նկարագրություն. 12-18 տարեկան 36 դպրոցականներ և երիտասարդներ Վրաստանի Բաթումի քաղաքից
Ծրագրի իրականացման վայրը. Բաթումի, Վրաստան
Ծրագրի նպատակը. ստեղծել ՏՏ կրթական միջավայր Բաթումիում հայկական համայնքի համար և ապահովել ՏՏ ոլորտում պոտենցիալ զբաղվածության նախապայմաններ:
Ծրագրի խնդիրները.
- Բաթումի քաղաքում հիմնել «Արմաթ» ինժիներական լաբորատորիա և 12-18 տարեկան դպրոցականների համար ապահովել ՏՏ կրթական ծրագրեր,
- Տեխնիկական գիտությունների ոլորտում առաջադիմելու ունակ և պատրաստակամ երեխաների և երիտասարդների շրջանում մեծացնել սովորելու և ստեղծագործելու նկատմամբ հետաքրքրությունը,
- Բարելավել ՏՏ ոլորտում զբաղվածության հնարավորությունները Բաթումիի հայության համար:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
| Սկիզբը | 1 հունվարի 2022 |
| Ավարտը | 31 դեկտեմբերի 2022 |
| Համակարգող / պատասխանատու | Արմեն Հակոբյան |
| Իրականացնող | Բաթումիում Հայ առաքելական եկեղեցուն կից Ալ. Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոն |
| Գործընկեր կազմակերպություն | Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 8,000,000 ԱՄՆ դոլար 16,000 |
| Շահառուների թիվը | 36 |



















































