Երեխայի վաղ զարգացման համայնքային մանկապարտեզի հիմնում Գավառ քաղաքում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները Գավառ քաղաքի մոտ 24 կարիքավոր երեխաներ են 

Ծրագրի իրականացման վայրը. Գավառ, Հայաստան 

Նպատակը. բարելավել Գավառում հատուկ կարիքներով նախադպրոցական տարիքի երեխաների առողջությունը, կրթությունը և սոցիալական բարեկեցությունը 

Խնդիրները.

  • Մեծացնել նախադպրոցական հաստատությունում երեխայի զարգացման, կրթության և ցերեկային խնամքի ծառայությունների կարողությունները, 
  • Մեծացնել տեղական սոցիալական հատվածի կարողությունները` երեխաների և նրանց ընտանիքների համար համապատասխան խնամք ապահովելու համար, 
  • Ստեղծել միջոլորտային համագործակցություն առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և տեղի քաղաքապետարանի միջև:
Ծրագրի տեսակըՀամագործակցություն
Սկիզբը10 հուլիսի 2018
Ավարտը15 դեկտեմբերի2018
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Իրականացնող ՋՀՀ
Գործընկեր կազմակերպություններՍեյվ դը չիլդրըն Հայաստան, Արաբկիր / Արբես վերականգնողական կենտրոն
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ  7,435,000  ԱՄՆ դոլար 15,330 
Ֆինանսավորում Սեյվ դը չիլդրըն Հայաստանի կողմից ՀՀ դրամ 6,322,222 ԱՄՆ դոլար 13,035 
Ֆինանսավորում Արբեսի կողմիցՀՀ դրամ 1,227,000  ԱՄՆ դոլար 2,530 
Շահառուների թիվը24