Վիրահայոց թեմի կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի ընդլայնում

Շահառուների նկարագրությունը. 65 նախադպրոցական տարիքի երեխաներ (3-6 տարեկան) և անապահով ընտանիքների 350 դեռահասներ ու երիտասարդներ 

Ծրագրի իրականացման վայրը. Վրաստան 

Նպատակը. ներգրավել ավելի շատ երեխաներ և մեծահասակներ Վիրահայոց թեմի` սոցիալապես անապահով ընտանիքների և խմբերի նախադպրոցական տարիքի երեխաների (շուրջ 65 հոգի), դեռահասների ու երիտասարդների (շուրջ 350 հոգի) համար նախատեսված Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթական ու մշակութային կենտրոնի գործունեության մեջ` դաստիարակելով նրանց ազգային և քրիստոնեական ոգով, բարձրացնելով նրանց ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև զարգացնելով գեղարվեստական ու ստեղծագործական հմտությունները և օգնելով նրանց` հասարակության մեջ ինքնաարտահայտման ջանքերում: 

Խնդիրները. 

  • Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կենտրոնի միջոցով ապահովել կրթական և մշակութային գործունեություն երեխաների, երիտասարդների ու մեծահասակների համար, 
  • Ընդլայնել տարածքը լրացուցիչ 33 քմ-ով` Կենտրոնի գործունեության մեջ ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ ներգրավելու նպատակով, 
  • Կազմակերպել Կենտրոնի ընդլայնված տարածքի վերանորոգման աշխատանքները, 
  • Կազմակերպել անհրաժեշտ կահույքի և սարքավորումների ձեռքբերումը և տեղադրումը Կենտրոնի ընդլայնված տարածքում, 
  • Կազմակերպել խեցեգործության, նկարչության, արհեստների և այլ դասեր երեխաների համար 
  • Տրամադրել հոգևոր-մշակութային և հայրենասիրական կրթություն, 
  • Կազմակերպել բարեգործական միջոցառումներ զվարճանքի ծրագրերի միջոցով, 
  • Ապահովել հոգևոր կրթություն` հեռավոր գյուղերում ապրող երեխաների համար, 
  • Կազմակերպել ուխտագնացություն դեպի Մայր Հայաստան` Օզուրգեթիի և շրջակա գյուղերի երեխաների համար:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը15 հունվարի 2019
Ավարտը31 դեկտեմբերի 2019
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ 
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 11,640,000 ԱՄՆ դոլար 24,000
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 10,272,300 ԱՄՆ դոլար 21,180
Շահառուների թիվը415