Դպրոցահասակ երեխաների առողջության բարելավումը Հայաստանում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Հայաստանի դպրոցների թվով 150 բուժքույր   

Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան

Ծրագրի նպատակը. բարելավել աշակերտների առողջական վիճակը և նպաստել դպրոցականների ու դեռահասների առողջությունը խթանող վարքագծին` դպրոցական բուժքույրերի կողմից տրամադրվող մատչելի առողջապահական և խորհրդատվական ծառայությունների միջոցով 

Ծրագրի խնդիրները.

  • Ուժեղացնել մարդակենտրոն առողջապահական համակարգերը և հանրային առողջապահության կարողությունները` երեխաների և դեռահասների առողջության բարելավման նպատակով,
  • Դպրոցներում բարենպաստ պայմանների ստեղծում` երեխաների առողջ աճի և զարգացման համար, դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի սկզբունքների շարունակական խթանում,   
  • Առաջնային, երկրորդային եւ երրորդային առողջապահական մակարդակներում դեռահասներին միտված ծառայությունների ընդլայնում և շարունակական բարելավում, 
  • Ուսումնական հաստատություններում բժշկական և խորհրդատվական գործունեության բարելավում,
  • Առողջապահական ծառայությունների խթանում, պահպանում և կանխարգելում:
Ծրագրի տեսակըՀամագործակցություն / ՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը16 հոկտեմբերի 2017
Ավարտը30 ապրիլի 2018
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 485,000 ԱՄՆ դոլար 1,000
Գործընկեր կազմակերպությունՀայկական բժշկական հիմնադրամ
Ֆինանսավորում Հայկական բժշկական հիմնադրամի կողմիցՀՀ դրամ 4,850,000 ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը150