Առողջ ապրելակերպ դպրոցներում – III փուլ

Շահառուներ՝
Հայաստանի դպրոցականներ

Ծրագրի իրականացման վայրեր՝
Երևան, Հայաստան

Ծրագրի նպատակը՝
Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ ձևավորել սեփական և այլոց առողջությունը որպես բարձրագույն արժեք գնահատելու գիտակցություն, ինչպես նաև խթանել անվտանգ վարքագիծ՝ հիմնված դպրոցում ստացած գիտելիքների և հմտությունների վրա։

Խնդիր՝

  • 2026 թվականին մշակել 3 անիմացիա/տեսանյութ՝ «Բուլինգ և կիբերբուլինգ դպրոցում», «Սեռավարակներ» և «Սննդային խմբեր և սննդային թունավորումներ» թեմաներով՝ ներառելու համար «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագրում Հայաստանի դպրոցներում։ 

Ծրագրի տեսակը

ՋՀՀ կողմից նախաձեռնված և դրամաշնորհային

Սկիզբը

10 նոյեմբերի 2025

Ավարտը

30 մարտի 2026

Համակարգող / պատասխանատու

Զառա Ջանիբեկյան

Իրականացնող

ՋՀՀ

Համագործակցող կազմակերպություն

Հայկական բժշկական հիմնադրամ (ԱՄՆ)

Ֆինանսավորում ՋՀՀ կողմից

ՀՀ դրամ 390,000 / ԱՄՆ դոլար 1,000

Համաֆինանսավորում

ՀՀ դրամ 4,290,000 / ԱՄՆ դոլար 11,000

Շահառուների թիվը

10,000 (Հայաստանի դպրոցականներ)