Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին: Որպես հիմնադրամ, այն պաշտոնապես գրանցվել է 1999 թվականին: ՋՀՀ-ի անմիջական ֆինանսավորման աղբյուրն ԱՄՆ Երիցական եկեղեցու Ջինիշյան հիշատակի ծրագիրն է: Ջինիշյան հիշատակի ծրագիրը բարեգործական կառույց է, որը հիմնվել է 1966 թվականի մայիսի 17-ին` Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա` ի հիշատակ իր ծնողների: 1966 թվականից սկսած Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարևորագույն ծառայություններ է մատուցել և օգնություն տրամադրել Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Հարավային Ամերիկայում, Հորդանանում և Հայաստանում ապրող միլիոնավոր հայերի, որոնք ապրելով հակամարտության և անկայուն պայմաններում` դժվար կացության մեջ են եղել: