Շահառուների նկարագրություն. Ուղղակի շահառուներ` 5-10 խնամող և մոտավորապես 32 ֆիզիկապես խոցելի անձ
Ծրագրի իրականացման վայրը. Երևան
Ծրագրի նպատակը.
- Բարելավել ֆիզիկապես խոցելի անձանց կենսական պայմանները, ովքեր ունեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ, որակյալ և արժանապատիվ տնային խնամքի կարիք` տրամադրելով նրանց վերապատրաստված խնամողներ,
- Բարձրացնել ՋՀՀ ունակությունները տեղական տնային խնամքի տրամադրման բնագավառում, մշակել տնային խնամքի կարիքներին համապատասխանող վստահելի և շարունակական ծրագիր, օրինականացնել խնամքի ծառայությունները:
Ծրագրի խնդիրները.
- «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամի «Հոսպիսը գթության, մխիթարության և կյանքի տունն է» ծրագրի շրջանակներում վերապատրաստված խնամողների թիմի կազմում: Խնամողների գիտելիքների թարմացում:
- Խնամողների հարցազրույցով, ընտրությամբ, վերապատրաստմամբ և կանոնավոր կերպով խորհրդատվության տրամադրմամբ զբաղվող մասնագետների թիմի կազմում /հոգեբան, թերապևտ, իրավաբան/:
- Պոտենցիալ հաճախորդների/հիվանդների հայտնաբերում Երևանում գործող 3-4 բժշկական հաստատության միջոցով:
- Խնամողների և մասնագետների թիմի գործունեության համակարգում:
- Խնամողներին տալ եկամուտ ստանալու հնարավորություն:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 դեկտեմբերի, 2010 |
Ավարտը | 31 մայիսի, 2011 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,070,000 ԱՄՆ դոլար 8,411 |
Շահառուների թիվը | 42 |