Շահառուների նկարագրություն. Ուղղակի շահառուներ` 12 խնամող և մոտավորապես 35-40 ֆիզիկապես խոցելի անձ
Ծրագրի իրականացման վայրը. Երևան
Ծրագրի նպատակը.
- Բարելավել ֆիզիկապես խոցելի անձանց կենսական պայմանները, ովքեր ունեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ, որակյալ և արժանապատիվ տնային խնամքի կարիք` տրամադրելով նրանց վերապատրաստված խնամողներ,
- Բարձրացնել ՋՀՀ ունակությունները տեղական տնային խնամքի տրամադրման բնագավառում, մշակել տնային խնամքի կարիքներին համապատասխանող վստահելի և շարունակական ծրագիր, օրինականացնել խնամքի ծառայությունները:
Ծրագրի խնդիրները.
- 5-7 խնամողից կազմված նոր թիմ: Մասնագետներից կազմված մի թիմ /հոգեբան և թերապևտ/, որի անդամները հարցազրույց կանցկացնեն, կընտրեն, կվերապատրաստեն և կանոնավոր կերպով խորհրդատվություն կտրամադրեն խնամողներին:
- Թիմին նոր միացած խնամողների վերապատրաստում` հոգեբանի և թերապևտի միջոցով:
- Հին խնամողների գիտելիքի և հմտությունների թարմացում` կարճ դասընթաց/սեմինարի միջոցով:
- Պոտենցիալ հաճախորդների/հիվանդների հայտնաբերում` Երևանում գործող 2-4 բժշկական հաստատության միջոցով:
- Խնամողների և մասնագետների թիմի /հին և նոր/ գործունեության համակարգում:
- Խնամողներին տալ եկամուտ ստանալու հնարավորություն:
- Համագործակցություն հետաքրքրված հաստատությունների և նախարարությունների հետ, որոնք կարող են աջակցել Հայաստանում տնային առողջապահական խնամքի զարգացմանը:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 դեկտեմբերի 2011 |
Ավարտը | 1 դեկտեմբերի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,617,500 ԱՄՆ դոլար 9,911 |
Շահառուների թիվը | 52 |