Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները 4 հոգի են` Մարդու իրավունքների գրասենյակից, համայքահեն կազմակերպություններից/ՀԿ-ներից: Անուղղակի շահառուներն են համայնքի անդամները, երիտասարդությունը և տեղական կառավարման մարմինները
Ծրագրի իրականացման վայր. Երևան, Կիև
Ծրագրի նպատակը. հարստացնել Հայաստանից 4 անձի փորձը, ավելացնել մարդու իրավունքներին և տեղական կառավարության բարելավված հաշվետվողականությանն ուղղված արդյունավետ քաղաքացիական մասնակցության մակարդակը` տրամադրելով մի շարք դասընթացներ այն համայնքահեն կազմակերպություններին, որոնց հետ տվյալ պահին Քաունթերփարթ ինթերնեշնլը աշխատում է, իսկ ՋՀՀ-ն` համագործակցում
Ծրագրի խնդիրները.
- ուժեղացնել մարդու իրավունքների վրա հիմնված համայնքային զարգացումը` խթանելով 4 հոգու ունակությունները և ներգրավել համայնքահեն և այլ համապատասխան կազմակերպություններ` երկարատև քաղաքացիական մասնակցության զարգազման նպատակով,
- ավելացնել մեկուսացված խմբերի մասնակցությունը համայնքային զարգացման և որոշումների կայացման գործընթացում` տրամադրելով նրանց համապատասխան քայլերի ձեռնարկման համար անհրաժեշտ գործիքներ և քաջալերելով կամավորականությունն ու համայնքային համախմբումը,
- զարգացնել Մարդու իրավունքների գրասենյակից/համայնքահեն կազմակերպություններից 4 առաջնորդի գիտելիքները, հմտությունները, փոփոխել նրանց վերաբերմունքը` 2012 թ-ի մարտ ամսին Ուկրաինայում կայանալիք մարդու իրավունքների դասընթացին մասնակցելու միջոցով,
- կատարել փորձի փոխանակում, թե ինչպես խթանել քաղաքացիական մասնակցությունը թիրախված երկրներում:
Ծրագրի տեսակը | Համագործակցություն |
Սկիզբը | 15 փետրվարի 2012 |
Ավարտը | 15 օգոստոսի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | Քաունթերփարթ ինթերնեշնլ |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 3,600,000 ԱՄՆ դոլար 9,863 |
Իրականացնող | ՋՀՀ/ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 900,000 ԱՄՆ դոլար 2,466 |
Շահառուների թիվը | 4 |