Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների տնտեսական բարեկեցության և ճկունության բարելավում

Շահառուների նկարագրություն. Գեղարքունիքի մարզում հաստատված առնվազն 40 Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներ: Մեր նպատակն է ներգրավել նրանց գյուղատնտեսական կամ այլ եկամուտ ստեղծող աշխատանքների մեջ՝ ապահովելով ապրուստի միջոցներով (ֆիզիկական, մարդկային և ֆինանսական) և հնարավորության դեպքում ապահովել բնակարանով:
 
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ-ի մարզեր, հիմնականում՝ Գեղարքունիքի մարզ
 
Ծրագրի նպատակը. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ստեղծել և հեշտացնել ապրուստի հնարավորությունները՝ թույլ տալով նրանց դառնալ ավելի ինքնուրույն և Հայաստանում նոր և արժանապատիվ կյանք կառուցելու իրենց ջանքերում տնտեսապես ապահով:
 
Խնդիրները.
  • Աջակցել Գեղարքունիքի մարզում  հաստատված առնվազն 40 Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներ: Մեր նպատակն է ներգրավել նրանց գյուղատնտեսական կամ այլ եկամուտ ստեղծող աշխատանքների մեջ՝ ապահովելով ապրուստի միջոցներով (ֆիզիկական, մարդկային և ֆինանսական) և հնարավորության դեպքում ապահովել բնակարանով,
  • Հզորացնել ծրագրի շահառու ընտանիքների տնտեսական կենսակայունության ջանքերը՝ ապահովելով համապատասխան տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, մենթորինգի և քոուչինգի միջոցով, օգնելով նրանց հաղթահարել մարտահրավերները և զարգացնել իրենց տնտեսական անկախության ձգտումը ՋՀՀ-ի շարունակական աջակցության միջոցով:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիզբը1ապրիլի 2024
Ավարտը31 մարտի 2025
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
Համագործակցող կազմակերպություն«ԱԳՐՈԼԻԶԻՆԳ» ՍՊԸ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 46,264,000 ԱՄՆ դոլար 115,660
Շահառուների թիվը40 families