ԵՀՀ-ի Երիտասարդական բանկ և ՋՀՀ-ի Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլերՙ ծրագրերի շահառուների համար նախատեսված առաջնորդության հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներՙ

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները թվով 35 աշակերտ են (20-ը ՋՀՀ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր» (ՔԵԳՔ) ծրագրից և ևս 15 հոգի ԵՀՀ-ի «Երիտասարդության բանկ» (ԵԲ) ծրագրից), ՋՀՀ որոշ անդամներ, ԵՀՀ անձնակազմը և այլ հրավիված հյուրեր/խաղացողներ մայրաքաղաքից: Ծրագրի անուղղակի շահառուներ են հանդիսանում այլ երիտասարդներ ԵԲ և ՔԵԳՔ ծրագրերից և այն համայնքներից, որտեղ այս աշակերտները պատրաստվում են աշխատել:

Նպատակը. Երկու հիմնադրամների ռազմավարական ծրագրերի գլխավոր շահառուներին զինել առաջնորդության հմտություններով` լրացնելով նրանց հմտությունների բացը` միահամուռ նախաձեռնությամբ և «Ստեղծագործական խաղ» մեթոդի օգտագործմամբ:

Խնդիրները.

  1. ընդլայնել ՀՀ մարզերի երիտասարդության հմտությունների շրջանակը առաջնորդության հմտություններով,
  2. օգնել երկու ծրագրերի ամենաակտիվ և խելացի երիտասարդներին ձեռք բերել որոշում-կայացնելու հմտություններ` ինտենսիվ և բարձրորակ դասընթացի միջոցով,
  3. երիտասարդների համար ստեղծել հարմար պայմաններ` իրենց համայնքում ազատ մտածողներ և որոշում-կայացողներ դառնալու համար` օժանդակելով իրենց համայնքներում գոյություն ունեցող մի շարք հիմնախնդիրների լուծմանը: ՀՀ մարզերի երիտասարդության մոտ խթանել այնպիսի մտածելակերպ, որը դուրս է ընդունված կաղապարներից, որը վերջիվերջո խթան կհանդիսանա համայնքի զարգացման գործընթացի համար:
Ծրագրի տեսակըՀամագործակցության ծրագիր
Սկիզբը16/01/2009
Ավարտը15/02/2009
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրրիկյան
ԻրականացնողԵվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 3,070,000 ԱՄՆ դոլար 10,065.5
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,070,000 ԱՄՆ դոլար 10,065.5
Շահառուների թիվը50-60