Ջինիշյան հանձնաժողովի այցը Հայաստան. հանձնաժողովի անդամի տպավորությունները

Սինթիա Ուայթ, ՋՀԾ հանձնաժողովի անդամ
Երիցական եկեղեցու մարդկանց ինքնազարգացման կոմիտեի համակարգող


Հայաստանն ամենահին քաղաքակրթություն ունեցող երկրներից մեկն է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Հայաստանի ժողովուրդն պայքարով գոյատևում է և փորձում  հաղթահարել իր ողբերգական անցյալի հիշողությունները: Հայ ազգը միշտ պայքարել է անկախության, ժողովրդավարության և պայծառ ապագայի համար:  Ազգի ոգին և պատրաստակամությունը ներուժ են ստեղծում` երկիրը դուրս բերելու միջակության անվերջ շրջանից և նպաստելու տնտեսական և քաղաքական կյանքի բարգավաճմանը:

Ազգին հատուկ վճռականությամբ է աշխատում նաև Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (ՋՀՀ)` աջակցելով մարդկանց անկախության և ինքնահաստատման գործընթացում: 2009 թվականի հոկտեմբեր ամսին Ջինիշյան հիշատակի ծրագրի (ՋՀԾ)  հանձնաժողովը, ՋՀԾ ղեկավար մարմինները 10 անմոռանալի օր անցկացրեցին ՋՀՀ անձնակազմի, Հայաստանի հանրապետության խորհրդատվական կոմիտեի անդամների և ՋՀՀ գործընկերների հետ: 

ՋՀՀ առաքելությունն է օգնության, զարգացման և հոգևոր վերելքի ծրագրերի միջոցով սատարել ծանր պայմաններում գտնվող հայերին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը:  Եվ նրանք իրականացնում են այդ առաքելությունը: Ամենազարմանալին այն է, որ ՋՀՀ-ն այդ ամենն իրականացնում է էկումենիկ եղանակով` համագործակցելով երեք հիմնական` առաքելական, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների հետ:

Հայր Վրթանեսը շաբաթը մի քանի անգամ այցելում է Հայաստանի Լոռու մարզի տարբեր հեռավոր գյուղեր` հարստացնելու և խթանելու 260 երեխայի կրոնական և հոգևոր կյանքը: Դա արվում է ՋՀՀ «Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար» ծրագրի շրջանակներում: Քույր Արուսյակը հիսասքանչ կին է: Բացի այն, որ նա ղեկավարում է Տիրամայր Հայաստան Կուսաստանի որբանոցը, նաև աշխատում է ՋՀՀ-ի հետ` անապահով ընտանիքներից առնվազն 130 երեխայի ամառային ճամբար հաճախելու հնարավորություն ընձեռելով: Քույր Արուսյակի և ՋՀՀ համագործակցությամբ 1994 թվականից սկսած` ամառային ճամբարներն իրականություն են երեխաների համար:

Հայաստանում պատիվ ունեցանք հանդիպելու նաև եղբայրներ Գրիգոր Բաբախանյանին և Տեր Ընծային, ովքեր Հայ միասնության խաչ մշակութային կենտրոնում իրականացվող աշխատանքի միջոցով փորձում են իրենց համայնքում գտնվող ծնողազուրկ երեխաներին պարգևել գեղեցիկ և լեցուն մանկություն:  Բանաստեղծ Գրիգորը և հայտնի նկարիչ Տեր Ընծան կենտրոնի անխափան գործունեությունն ապահովում են իրենց աշխատանքներից ստացված եկամտից: Կենտրոնի երեխաներն ինքնավստահ են և տաղանդավոր: Նրանք ձեռք են բերում և զարգացնում հմտություններ գորգագործության, նկարչության, կավագործության, փորագրության, թատերական խաղի և համակարգչային ասպարեզում: Համագործակցությունը ՋՀՀ-ի հետ կենսական նշանակություն ունի կենտրոնի շարունակական գործունեության համար:

Այս ամենի հետ մեկտեղ ՋՀՀ կողմից մշակված ծրագրեր են գործում նաև տնտեսության ու համայնքների զարգացման բնագավառում. միկրովարկավորում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, աջակցություն տնկինիերի արտադությամբ զբաղվող կոոպերատիվների հիմնադրման և ղեկավարման հարցում,  համայնքային համախմբման նախաձեռնություններ: «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր» ծրագիրն ընդգրկում է քաղաքացիական երկխոսության մեջ ընդգրկված 3 տարբեր բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներից կազմված խմբերի: Մեր այցելությունը համընկավ ուսանողների կողմից կազմակերպած «ապագան մեր աչքերով» ցուցադրությունների շարքի հետ: Ցուցադրություններն իրենց բնույթով բավականին խորաթափանց էին և տարատեսակ քննարկումների առարկա էին դառնում: Ինձ հատկապես ոգեշնչեց «Ձեռքերը` ծնունդից ծերություն» խորագիրը կրող ցուցադրությունը, և ինչպես իրենց տեսանկյունից ներկայացրեցին դրա համար պատասխանատու երիտասարդ աղջիկները, ցուցադրության միտքը կայանում է նրանում, որ երեխաների և նրանց հասակակիցների ապագան գտնվում է ներկայիս ուսանողների ձեռքերում: Մյուս ցուցադրությունները շրջակա միջավայրի, ընտանեկան բռնության և առողջ ապրելակերպի թեմաներով էին:

Հայաստանում գտնվելու ընթացքում մենք պատիվ ունեցանք ներկա գտնվելու Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 15 ամյակին նվիրված տոնակատարությանը: Այն սկսվեց տոնական ճաշկերույթով, որին ներկա էին ՋՀՀ հայաստանյան գրասենյակի անձնակազմը, ինչպես նաև ՋՀԾ Լիբանանի, Սիրիայի և ԱՄՆ գրասենյակների ներկայացուցիչները: Ներկաների թվում էին նաև տեղական խորհրդատվական կոմիտեի ներկայացուցիչներ և ՋՀԾ հանձնաժողովի անդամներ: Մյուս երեկո տեղի ունեցավ հիմնադրամի 15 ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը` «Բարեկամություն» պարի պետական համույթի մասնակցությամբ, որին ներկա էին հիմնադրամի հոգևոր և համայնքային գործընկերները:  Երեկոն իսկապես տոնական էր:

Այնուհետև տեղի ունեցավ ճանապարհորդություն դեպի չբացահայտված երկիր` Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:  Ճանապարհը ձգվում էր Ղարաբաղի անհավանական գեղեցիկ լեռնաշղթայի երկայնքով: Այցելեցինք 13-14-րդ դարերում կառուցված վանքեր և եկեղեցիներ:

Լեռնային Ղարաբաղում ՋՀՀ բոլոր ծրագրերն ունեն առողջապահական ուղղվածություն: Ստեփանակերտում տեղակայված Լեդի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արտաքինից բացառիկ ոչ մի բան չի ներկայացնում, իսկ ներսում այն ուղղակի հրաշք է. վերականգնողական մի վայր` պատերազմի հաշմանդամների, անտուն երեխաների և անվասայլակին գամված երիտասարդների համար: Այստեղ սերն է գերիշխում: Ամեն օր բուժանձնակազմի կողմից խնամք է տարվում մարդկանց նկատմամբ: Ավելի ուշ մենք հանդիպեցինք ԼՂՀ Առողջապահության նախարարի հետ, ով խորին շնորհակալություն հայտնեց ՋՀՀ-ին` գյուղական բուժքույրերի համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Սա հանդիսանում է ՋՀՀ մեկ այլ ավելի խոշոր ծրագիրը, քանի որ գյուղական համայնքներում կան շատ քիչ բժիշկներ, իսկ գյուղացիրներին մատչելի չեն հիվանդանոցներն ու ժամանակակից բուժծառայությունները: Գյուղական բուժքույրերի վերապատրաստումն իր շեշտը դնում է տվյալ գյուղական տարածաշրջաններում առկա առողջապահական հիմնախնդիրների վրա:

Եվ հոգևոր, և զգացմունքային, և ֆիզիկական առումներով սա անհավանական ճանապարհորդություն էր:  ՋՀՀ-ն արժանի է գովասանքի` իր կատարած բացառիկ աշխատանքի համար: