Շահառուների նկարագրությունը. 26 պոտենցիալ ֆերմերային կոոպերատիվ և առնվազն 300 ֆերմեր
Ծրագրի իրականացման վայրը. Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզեր
Ծրագրի նպատակը. բարելավել ֆերմերների ընդհանուր տնտեսական վիճակը` ֆերմերային կոոպերատիվներին տրամադրելով ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով վարկային ծառայություններ
Ծրագրի խնդիրները.
- մատչելի դարձնել կայուն և շահավետ վարկային ծառայությունները փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսական արտադրողների համար,
- ընդարձակել այն վարկային ծառայությունների տեսակն ու որակը, որոնք հասանելի են փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսական արտադրողներին,
- աջակցություն ցուցաբերել հաճախորդակենտրոն վարկերի մշակման և տրամադրման համակարգերի մշակման գործընթացում` անդրադառնալով տվյալ մարզի փոքր շրջանառություն ունեցող ֆերմերների տնտեսական կարիքներին,
- ֆինանսական կապիտալ տրամադրել այն միկրոֆինանսական կազմակերպություններին, որոնք ունեն պարզ և հաստատուն սոցիալական մանդատ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով մրցակցել ֆինանսական ոլորտում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց սոցիալական մանդատը,
- խթանել սոցիալական պատասխանատվության գաղափարը միկրոֆինանսական ծառայություններից օգտվողների շրջանում:
Սկիզբը | 1 դեկտեմբերի 2013 |
Ավարտը | 31 հոկտեմբերի 2014 |
Համակարգող/պատասխանատու | Արմեն Հակոբյան |
Իրականացնող | ՔԱՐԴ ագրոկրեդիտ ՈՒՎԿ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 200,423,630 ԱՄՆ դոլար 494,873 |
Շահառուների թիվը | 300 |