Շահառուների նկարագրությունը. 20 պոտենցիալ ՓՄՁ և ֆերմեր Մեղրիի շրջանից
Ծրագրի իրականացման վայրը. Երևան
Ծրագրի նպատակը. բարելավել Մեղրիի շրջանի ֆերմերների և ՓՄՁ-ների ընդհանուր տնտեսական վիճակը` ստեղծելով ֆինանսավորման կայուն աղբյուր և տրամադրելով ցածր տոկոսադրույքով և շահավետ վարկային ծառայություններ
Խնդիրները.
- հեշտացնել կայուն և շահավետ վարկային ծառայությունները գյուղատնտեսական արտադրողների և ՓՄՁ-ների համար,
- ընդարձակել վարկային ծառայությունների տեսակն ու որակը, որոնք հասանելի են գյուղատնտեսական արտադրողներին և ՓՄՁ-ներին,
- աջակցություն ցուցաբերել հաճախորդակենտրոն վարկերի մշակման և տրամադրման համակարգերի մշակման գործընթացում` անդրադառնալով տվյալ մարզի ֆերմերների և ՓՄՁ-ների տնտեսական կարիքներին,
- ֆինանսական կապիտալ տրամադրել այն միկրոֆինանսական կազմակերպություններին /այս դեպքում` ՔԱՐԴ-ին/, որոնք ունեն պարզ և հաստատուն սոցիալական մանդատ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով մրցակցել ֆինանսական ոլորտում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց սոցիալական մանդատը:
- խթանել սոցիալական պատասխանատվության գաղափարը միկրոֆինանսական կազմակերպությունների շրջանում:
Սկիզբը | 1 հոկտեմբերի 2013 |
Ավարտը | 30 սեպտեմբերի 2015 |
Համակարգող/պատասխանատու | Արմեն Հակոբյան |
Իրականացնող | ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 40,500,000 ԱՄՆ դոլար 98,765 |
Շահառուների թիվը | 20 պոտենցիալ ՓՄՁ և ֆերմեր |