Պայքար թռչնագրիպի դեմ

Շահառուների նկարագրությունը. Շիրակի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի ռիսկային գոտում գտնվող 50 գյուղի 2,800 տնտեսություն (700 տնտեսություն յուրաքանչյուր մարզում)

Իրականացման վայրը. Ամասիա, Անի (Շիրակ), Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս(Գեղարքունիք), Արմավիր, Բաղրամյան, Էջմիածին (Արմավիր),  Արարատ, Մասիս (Արարատ)

Ծրագրի նպատակը. ծանոթացնել Շիրակի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի ռիսկային գոտում գտնվող 50 գյուղի բնակիչներին այն միջոցառումների հետ, որոնք պետք է կիրառել H5N1 թռչնագրիպի  տարածումը կանխարգելելու և պաշտպանվելու համար:

Խնդիրները. բարձրացնել գյուղացիների տեղեկացվածության մակարդակը այն միջոցառումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կիրառել կանխարգելելու H5N1 թռչնագրիպի տարածումը` այցեր կատարելով Շիրակի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի ռիսկային գոտում գտնվող 50 գյուղեր և հաղորդելով մատչելի ու պրակտիկ տեղեկատվություն 2006 թվականի մարտի 15-ից 21-ը ընկած ժամանակահատվածում:

Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը10/03/2006
Ավարտը15/04/2006
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
Գործընկեր կազմակերպություն -
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ -   ԱՄՆ դոլար -
Իրականացնող«ՎԵՏԱԳՐՈ» ՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 385,000  ԱՄՆ դոլար 853
Համաֆինանսավորող -
Ֆինանսավորում համաֆինանսավորողի կողմիցՀՀ դրամ -  ԱՄՆ դոլար -
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,792,000   ԱՄՆ դոլար 8,407
Շահառուների թիվը280