Շահառուների նկարագրությունը. 65 նախադպրոցական տարիքի երեխաներ (3-6 տարեկան) և անապահով ընտանիքների 350 դեռահասներ ու երիտասարդներ
Ծրագրի իրականացման վայրը. Վրաստան
Նպատակը. ներգրավել ավելի շատ երեխաներ և մեծահասակներ Վիրահայոց թեմի` սոցիալապես անապահով ընտանիքների և խմբերի նախադպրոցական տարիքի երեխաների (շուրջ 65 հոգի), դեռահասների ու երիտասարդների (շուրջ 350 հոգի) համար նախատեսված Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթական ու մշակութային կենտրոնի գործունեության մեջ` դաստիարակելով նրանց ազգային և քրիստոնեական ոգով, բարձրացնելով նրանց ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև զարգացնելով գեղարվեստական ու ստեղծագործական հմտությունները և օգնելով նրանց` հասարակության մեջ ինքնաարտահայտման ջանքերում:
Խնդիրները.
- Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կենտրոնի միջոցով ապահովել կրթական և մշակութային գործունեություն երեխաների, երիտասարդների ու մեծահասակների համար,
- Ընդլայնել տարածքը լրացուցիչ 33 քմ-ով` Կենտրոնի գործունեության մեջ ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ ներգրավելու նպատակով,
- Կազմակերպել Կենտրոնի ընդլայնված տարածքի վերանորոգման աշխատանքները,
- Կազմակերպել անհրաժեշտ կահույքի և սարքավորումների ձեռքբերումը և տեղադրումը Կենտրոնի ընդլայնված տարածքում,
- Կազմակերպել խեցեգործության, նկարչության, արհեստների և այլ դասեր երեխաների համար
- Տրամադրել հոգևոր-մշակութային և հայրենասիրական կրթություն,
- Կազմակերպել բարեգործական միջոցառումներ զվարճանքի ծրագրերի միջոցով,
- Ապահովել հոգևոր կրթություն` հեռավոր գյուղերում ապրող երեխաների համար,
- Կազմակերպել ուխտագնացություն դեպի Մայր Հայաստան` Օզուրգեթիի և շրջակա գյուղերի երեխաների համար:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 15 հունվարի 2019 |
Ավարտը | 31 դեկտեմբերի 2019 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 11,640,000 ԱՄՆ դոլար 24,000 |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 10,272,300 ԱՄՆ դոլար 21,180 |
Շահառուների թիվը | 415 |