Կրթություն` հատուկ բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար

Շահառուների նկարագրությունը. առնվազն 15 երեխաներ, որոնք երկարատև բուժում ստանալու պատճառով ստիպված են բացակայել դպրոցից 

Ծրագրի իրականացման վայրը. Երևան 

Նպատակը. առաջարկել կրթություն հիվանդանոցում կամ տանը` անհատական ուսուցման ձևով, 10-17 տարեկան երեխաներին, ովքեր իրենց բժշկական կարիքների պատճառով առնվազն մեկ ամիս կամ ավելին ի վիճակի չեն հաճախել դպրոց, օգնել նրանց հետ չմնալ իրենց դասերից 

Խնդիրները. 

  1. առաջարկել դպրոցական կարևոր առարկաների անհատական կրկնուսուցման դասեր հիվանդանոցում կամ տանը առնվազն 15 և առավելագույնը 30 երեխաների, որոնք իրենց առողջական վիճակի պատճառով, հավանաբար, ստիպված կլինեն երկարատև կամ կրկնվող ժամանակահատվածներով բացակայել դպրոցից, 
  2. ապահովել առնվազն դպրոցական կրթության նման որակ` դպրոցների ընդարձակ և հավասարակշռված ուսումնական ծրագրի համաձայն, 
  3. ուսումնական գործընթացի ընթացքում ապահովել բարենպաստ և ընկերական միջավայր` բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար` օգնելով նրանց և նրանց ընտանիքի անդամներին իրենց զգալ հոգատարությամբ ու սիրով շրջապատված և հոգեբանորեն ամրապնդված,
  4. սերտորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի (հիվանդանոց, համալսարան, դպրոց, ծնողներ, երեխաներ) հետ` համապատասխան պետական մարմիններին ծրագրին ծանոթացնելու հարցում, որպեսզի վերջիններս քաղաքական մակարդակով փոփոխություններ կատարեն` ապահովելով պատշաճ կրթություն հիվանդության պատճառով դպրոցից երկար ժամանակ բացակայող երեխաների համար:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիզբը18 մարտի 2019
Ավարտը31 օգոստոսի 2020
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,703,000 ԱՄՆ դոլար 5,573
Շահառուների թիվը15