ՏՏ ոլորտի զարգացում Կապան և Ստեփանավան քաղաքներում

Շահառուների նկարագրությունը. թվով 20 ուսանող, շրջանավարտ, 19-55 տարեկան ինժեներ Սյունիքի մարզի Կապան քաղաքից և շրջակա համայնքներից, ինչպես նաև Ստեփանավան քաղաքի մոտ 20 աշակերտ և ուսանող

Ծրագրի իրականացման վայրերը. Կապան (Սյունիքի մարզ) և Ստեփանավան (Լոռվա մարզ) 

Նպատակը. նպաստել տնտեսական հավասարակշռության հաստատմանը գյուղական և կենտրոնական շրջանների միջև` Կապան և Ստեփանավան քաղաքներում ՏՏ կրթական միջավայրի զարգացման և ՏՏ ոլորտում զբաղվածության համար նախադրյալներ ստեղծելու միջոցով 

Խնդիրները. 

  • խթանել սովորելու և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը տարբեր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ընդունակ են և ցանկանում են հաջողությունների հասնել տեխնիկական գիտությունների ոլորտում, 
  • բարելավել ՏՏ ոլորտի աշխատանքային հնարավորությունները Կապան և Ստեփանավան քաղաքներում:
Ծրագրի տեսակըԻնստիգեյթ ուսումնական կենտրոնի նախաձեռնություն
Սկիզբը29 ապրիլի 2019
Ավարտը31 մարտի 2020
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,870,000 ԱՄՆ դոլար 5,918
Ֆինանսավորում Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի կողմիցՀՀ դրամ 13,064,000 ԱՄՆ դոլար 26,936
Շահառուների թիվը40